Այս գործընկերությունը կօգնի ABS Technologies ընկերությանը պաշտպանել իր հաճախորդների էլ. փոստի դոմենները ֆիշինգային հարձակումներից, ինչպես նաև բարելավել նրանց էլ. նամակների` Inbox-ում հայտնվելու հավանականությունը։
Էլ. նամակների անվտանգությունը դարձել է բոլոր չափերի բիզնեսների հիմնական մտահոգությունը, քանի որ կիբերհարձակումներն ավելի ու ավելի են կատարելագործվում։ Բոլոր հաջողված կիբերհարձակումների 93%-ը սկսվում է ֆիշինգային նամակներից։
Այս իրավիճակին արձագանքելով՝ ABS Technologies ընկերությունը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ՝ օգնելու իր հաճախորդներին ապահովել իրենց էլ. փոստի դոմենների անվտանգությունը և պաշտպանել նրանց կարևոր տեղեկատվությունը։
«Տեղեկատվական ենթակառուցվածքների կառավարման գործընթացում ABS Technologies֊ը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը՝ մշտապես բարձրացնելով այդ ոլորտում իրազեկվածությունը եւ լավագույն լուծումների կիրառումը: EasyDMARC-ի հետ մեր համագործակցությունը կօգնի առավել արդյունավետ պաշտպանել մեր հաճախորդների էլեկտրոնային փոստն ու բիզնես հաղորդակցությունը կիբեռսպառնալիքներից», – նշել է ABS Technologies -ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գարեգին Բաղդյանը:
«Մենք ուրախ ենք ողջունել ABS Technologies ընկերութանը մեր ընդլայնվող գործընկերային ցանցում։ Որպես 83,000-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ աշխատող ընկերություն՝ մեզ համար հայկական ծագում ունեցող գործընկերոջ հետ այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ արդյունքում կապահովենք հայկական ընկերությունների կիբերանվտանգությունը:», – ասել է EasyDMARC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը։
DMARC ստանդարտը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել և արգելափակել այն էլ. նամակները, որոնք փորձում են կեղծել ուղարկողի դոմենը։ Այն կարևոր միջոց է ֆիշինգային և սպուֆինգի փորձերը կանխարգելելու համար։
ABS Technologies ընկերության մասին
2011 թվականին հիմնադրված ABS Technologies ընկերությունը մատուցում է կառավարելի ՏՏ ծառայություններ` ներդնելով ՏՏ ենթակառուցվածքների կառավարման լավագույն փորձը եւ միջազգային ՏՏ չափանիշները իր հաճախորդների համար մրցակցային առավելություններ ապահովելու նպատակով:
Ընկերությունը սպասարկում է 2500 եւ ավել օգտատեր՝ դառնալով բիզնեսի համար մեկ պատուհանի լուծում բոլոր ՏՏ առնչվող խնդիրների համար՝տեղեկատվական ենթակառուցվածքի ճարտարապետության նախագծումից մինչեւ տեղեկատվական անվտանգության լուծումների կիրառում, համակարգերի սպասարկում եւ բիզնեսի անընդհատության ապահովում:
abs.am
EasyDMARC-ի մասին
EasyDMARC-ը ամպային B2B SaaS հարթակ է, որը պարզեցնում է էլ․փոստի անվտանգությունը՝ պայքարելով ֆիշինգի և սպամի նման սպառնալիքների դեմ: Ունենալով 83,000 հաճախորդներ ամբողջ աշխարհից, որոնց թվում են Panasonic-ն ու Picsart-ը, այն միլիոնավոր դոլարներ է խնայել` կանխելով տարբեր կիբեռհարձակումներ։
EasyDMARC-ն ունի գրասենյակներ Հայաստանում, ԱՄՆ-ում,ու Նիդեռլանդներում և տրամադրում է համապարփակ հարթակ էլ․փոստի էկոհամակարգի պաշտպանության համար։
www.easydmarc.com
Anush Yolyan
EasyDMARC Inc.
+1 888-563-5277
anush@easydmarc.us
Visit us on social media:
Facebook
LinkedIn